Հասարակություն - Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական ամառանոցից և տեղափոխվել Ձորաղբյուր գյուղ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները:

Այս մասին Tert.am-ին հայտնեց 3-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանը:

 

Վերջինս ավելացրեց, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:

Սերժ Սարգսյանը Կառավարական ամառանոցում բնակություն է հաստատել 2008–ին՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո։

Հիշեցնենք, որ Կառավարության ձևավորման առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարել էր զբաղվել 3-րդ նախագահին բնակարան տրամադրելու հարցով:

Էդուարդ Աղաջանյանն ավելի վաղ ասել էր, որ Սերժ Սարգսյանին առանձնատան մի քանի տարբերակ է առաջարկվել, սակայն նրա գրասենյակը մերժել էր բոլոր տարբերակները:

 

Երրորդ նախագահի գրասենյակից պարզաբանել էին, որ մերժումը պայմանավորված է եղել անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին առաջարկված առանձնատան վերջին տարբերակն Ավանում էր:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ