Մշակույթ - Վրաստանի Սուրբ Նշան եկեղեցու տապանաքարերն աղբակույտում են հայտնվել (տեսանյութ)

Թբիլիսիի Արծաթե փողոցում գտնվող Սուրբ Նշան եկեղեցու տարածքի տապանաքարերն աղբակույտում են հայտնվել: Այս մասին հայտնում են aliq.ge-ն:

Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ եկեղեցուց ոչ հեռու շինարարական աշխատանքներ են սկսվել: Շինարարական աղբի հետ մեկտեղ՝ տարածքից հեռացվել են նաև տապանաքարերն ու վերածվել կույտի: Խնդրի մասին ահազանգել է տեղի բնակիչներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ: Քաղաքապետարանից էլ հայտնել են, որ իրավիճակը հայտնի է և անհանգստանալու կարիք չկա, քանի որ ընդամենը նորացվում են ենթակառուցվածքները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս եկեղեցին հայկական մի շարք այլ սրբատեղիների հետ մեկտեղ կնքվել ու փակվել է: Դրանից հետո եկեղեցու շենքը ծառայեցվել է որպես պահեստ, մի քանի անգամ հրդեհվել ու դարձել վթարային: Եկեղեցին պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել միայն 2007 թվականին:

Նշվում է նաև, որ այս նույն տարածքում եկեղեցու տարածքի սեփականատերը ժամանակին հյուրանոց կառուցելու նպատակներ է ունեցել, սակայն, հանրային ճնշման ներքո հրաժարվել է այդ մտքից: Միևնույն ժամանակ, տեղեկություններ կան, որ տեղի բնակիչները դատական հայց են ներկայացրել եկեղեցուն կից տարվող շինաշխատանքների դադարեցման հարցով:

Մոտակա օրերին կայանալիք դատական նիստում թեմը հանդես կգա որպես երրորդ՝ աջակցող կողմ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ