Մամուլ - Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ նախագահ դառնալու հավակնություններ ունի

Reddit ընկերության հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Quartz հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ ցանկություն ունի իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում:

«Ես ցանկանում եմ առաջադրվել նախագահի պաշտոնում, բայց երկրի երկու ամենաազդեցիկ մարդիկ ինձ ասել են, որ երկրին այդ պաշտոնում պետք են ուժեղ կանայք, և եթե ես ուզում եմ տեսնել լուրջ փոփոխություններ, ապա պետք է օգնեմ այդ կանանց զբաղեցնել այդ բարձր պաշտոնները»,- ասել է Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարևոր խորհուրդ է ստացել իր ավագ գործընկերներից:

 

Օհանյանը նշել է, որ առաջնորդ լինել՝ նշանակում է հասկանալ, թե երբ է պետք առաջնորդել մարդկանց և երբ է պետք հետևել նրանց:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ