Մշակույթ - Սիդնեյում կցուցադրվեն Հայոց և այլ ցեղասպանություններին վերաբերող թանգարանային նմուշներ

Մոնրեալի Հոլոքոստի թանգարանը ժամանակավորապես Հայոց և այլ ցեղասպանություններին վերաբերող թանգարանային նմուշներ է տրամադրել Սիդնեյում կայանալիք Հոլոքոստի ճանաչման շաբաթվա բացմանը, հաղորդում է capebretonpost.com:

«Միասին` ընդդեմ ցեղասպանության. ճանաչել, պարզաբանել և կանխել» խորագրով ցուցահանդեսով կբացվի Հոլոքոստի ճանաչման շաբաթը, որը կտևի մինչև նոյեմբերի 24: Ցուցահանդեսում տարբեր վկայող ապացույցների և հին արխիվների միջոցով այցելուներին ցույց է տրվելու, թե որոնք են նախորդ դարում կատարված 4 ցեղասպանությունների` Հայոց, Կամբոջայի, Ռուանդայի և Հոլոքոստի միջև եղած ընդհանրություններն ու տարբերությունները:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ