Հասարակություն - Համաներման նախագծում փոփոխություններ կկատարվեն՝ տուժածների փոխհատուցումն ապահովելու համար

Նախորդ համաներման ընթացքում ազատ արձակվածների 85 տոկոսի դեպքում նախապես ապահովվել է տուժածների իրավունքների վերականգնումը, նյութական վնասների փոխհատուցումը։ Ազգային ժողովում նոր համաներման նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը։

 

 

Կոստանյանի կարծիքով՝ այն տարբերակը, որ դատապարտվածներին ազատեն, հետո նրանք աշխատեն ու կատարեն փոխհատուցումներ, լավն է, սակայն դրա գործնական կիրառման հնարավորություն չկա, քանի որ պետությունը չի կարող այդքան ազատված դատապարտյալի ապահովել աշխատանքով։

 

Նրա խոսքով՝ այդ հարցը պետք է լինի նաև այս համաներման մասին նախագծում։ Նրան շարունակելով՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովում փակ ու երկարատև քննարկման մեխերից մեկը եղել է հենց փոխհատուցման ինստիտուտի ապահովումը։

 

Հովհաննիսյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում այս փոփոխությունները կատարվելու են, որպեսզի համաներման մասին նախագծում դա ևս հաշվի առնվի։

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ