Քաղաքական - Բոլթոնի հայտարարություններում բոլորովին վտանգ չեմ տեսնում. փոխարտգործնախարար

Ես Հայաստանի փոխարտգործնախարարն եմ, ոչ թե ԱՄՆ-ի, չեմ ուզում մեկնաբանել պարոն Բոլթոնի հայտարարությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստանում արած հայտարարություններին:

 

«Ես կարող եմ ասել, որ Արցախի հարցի ցանկացած լուծում պետք է լինի համաձայնեցված եւ ընդունելի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի ժողովուրդների համար։ Իսկ թե որ սկզբունքներն են ընդունելի հայկական կողմի համար, հայտնի է բոլորին»,- ասաց նա։


Հարցին՝ արդյոք վտանգ տեսնո՞ւմ է ԱՄՆ պաշտոնյայի հայտարարության մեջ, նա արձագանքեց. «Բոլորովին»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ