Հասարակություն - Տիգրան Ավինյանը «ստվերային այգիների» քարտեզ է հրապարակել

Ոռոգման ջրի արդար բաշխման ու ոռոգման համակարգի սպասարկման կարևոր խոչընդոտներից մեկը «ստվերային այգիներն» են, որոնք, փաստացի, ջուր են օգտագործում, բայց չունեն պայմանագրեր և, ըստ այդմ, չեն վճարում օրինական վճարները։ Այս մասին Facebook -ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

 

«Ձեզ եմ ներկայացնում փաստացի ոռոգվող հողատարածքների քարտեզի մի հատված, որը ստացվել է արբանյակային պատկերների վերլուծության միջոցով։ Սա իմ գրասենյակի և մի մասնավոր հետազոտողի համագործակցության արդյունքն է:

Կապույտով այն հողերն են, որոնք փաստացի ոռոգվում են, իսկ սև շտրիխներով այն հողերը, որոնց համար ջրօգտագործողների ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր։

Այս աշխատանքի արդյունքում «ստվերային այգիները» կբացահայտվեն և կստանան համապատասխան գրանցում, ինչի արդյունքում կստանանք ոռոգվող հողատարածքների իրական պատկերը:

Հարկ եմ համարում ընդգծել, որ համապատասխան գերատեսչությունները պետք է սկսեն էլ ավելի ինտենսիվ կիրառել նորագույն տեխնոլոգիաները նման ուսումնասիրություններում, և այսպիսի խնդիրները պետք է րոպեների ընթացքում բացահայտված լինեն»,- գրել է փոխվարչապետի պաշտոնակատարը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ