Մշակույթ - Նոյեմբերի 20-ին տեղի կունենա «Նազանի» անսամբլի մեծ համերգային միջոցառումը

Հոկտեմբերի 30-ին Տեսակետ մամուլի ակումբում տեղի ունեցավ «Նազանի» անսամբլի գեղ. ղեկավար, վաստակավոր արտիստուհի Արուս Գուլանյանի, Ջիվանու անվան աշուղական դպրոցի երգուսույց Արմինե Հունանյանի, «Նազանի» անսամբլի մեներգիչներ Տիգրան Շահինյանի, Վլադիմիր Մկրտչյանի և մեներգչուհի Լուսինե Միրզախանյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը։

 

Բանախոսները անդրադարձան իրենց հուզող հարցերին, որոնցից առաջնայինը «Նազանի» անսամբլի պետականացման հարցն էր։ Անսամբլի ղեկավարը նշեց, որ նրանց պրոդյուսեր է հարկավոր, ով կկարողանա զբաղվել կազմակերպչական, ֆինանսական և այլ անհրաժեշտ հարցերով, քանի որ այս տարիների ընթացքում անսամբլը գոյատևել է միայն իր սեփական միջոցներով։

 

Խոսեցին «Նազանիի» ընթացիկ գործունեության և հետագա ծրագրերի մասին, նշելով որ նոյեմբերի 20-ին տեղի կունենան անսամբլի և նրա գեղարվեստական ղեկավարի, ամենամյա համատեղ համերգային միջոցառումը։

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ