Տարածաշրջան - Էրդողանը հայտարարել է սիրիական քրդերի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական զորքերը շուտով «ռազմական գործողություն կսկսեն Եփրատի գետի արևելյան մասում գտնվող քրդերի դեմ»: Այս մասին հաղորդում է նախագահի կայքէջը:

Ըստ Էրդողանի, թուրք զինվորականները թույլ չեն տա, որ ահաբեկիչները վերսկսեն իրենց գործողությունները Եփրատի ափին:

 

«Մենք չենք դադարեցնի այն, ինչ արել ենք Եփրատի արևելքի ահաբեկչական խմբի դեմ: Շուտով մենք կհարվածենք ահաբեկչական կազմակերպությանը ավելի համապարփակ և արդյունավետ գործողություններով», - ասել է Էրդողանը:

Թուրքական ղեկավարը հավելեց, որ մի քանի օր առաջ ռազմական գործողությունները սկսել են ակտիվանալ: Նա ընդգծել է, որ երկիրը չի կարող վստահորեն նայել իր ապագային, քանի դեռ սիրիական հարցը չի լուծվել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ