Քաղաքական - Ովքե՞ր տապալեցին նոր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը

Խորհրդարանում այսօր ձայների անհրաժեշտ քանակից ընդամենը մեկ ձայն պակասելու պատճառով չընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներում կատարելու մասին օրենքի նախագիծը:


ԱԺ կայքում արդեն տեղադրված է անհատական քվեարկությունների պատկերը: Դրանից պարզ է դառնում` նախագծին դեմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի քվեարկել: Նիստին ներկա չի եղել ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը, ինչպես նաև դաշնակցական երկու պատգամավոր` Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը:

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ