Քաղաքական - Սերգեյ Հարությունյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ

Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվել է Սերգեյ Հարությունյան Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին հարցը:


«Շատ լավ ծանոթ եմ կառավարման մեխանիզմներին՝ համախմբելու իդեայի շուրջ մարդկանց»,- ասել է Հարությունյանը` խոսելով նաև այն մասին, թե որն է լինելու իր առաջին քայլը՝ բարձրացնել այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք գործելու են իր ենթակայության տակ:

 

«Ես դեմ եմ եղել միշտ կադրային ջարդին, բավական շատ անգործ կա, բայց պարապ նստած մարդկանց էլ եմ դեմ, անընդունելի է, բայց անընդունելի է նաև այն, որ մարդը զբաղեցնում է պաշտոն, բայց չի պատկերացնում այդ պաշտոնի սկզբունքները: Կաշխատեմ այն ուղղությամբ, որ որոշումները լինեն արագ, խելացի ժամկետներում, կբարձրացնեմ արդյունավետությունը մեր երևանցիների կենցաղն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար»,- ասել է Հարությունյանը:

 

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, արձագանքելով կադրային ջարդին դեմ լինելու Հարությունյանի հայտարարությանը, հիշեցրել է, որ օրակարգում քաղաքապետարանի աշխատակազմում օպտիմալացում կատարելու հարցն է:

 

 

Եթե կարիք լինի պաշտոնից հրաժարվելու, Հարությունյանը հանգիստ կհրաժարվի՞, թե՞ ոչ, հարցրել է Խաժակյանը::

 

«Եթե պարոն քաղաքապետը որոշի, որ լիազորություններս պետք է վայր դնեմ, պատրաստ եմ»,- պատասխանել է Հարությունյանը:

 

Սերգեյ Հարությունյանն ընտրվել է 49 կողմ, 1 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ