Սպորտ - Բարսելոնան ջախջախիչ հաղթանակ տարավ Մադրիդի Ռեալի նկատմամբ

Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար Բարսելոնան Նոու Կամպ մարզադաշտում 5-1 հաշվով հաղթեց Մադրիդի Ռեալին:

 

Բարսելոնայի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկական անգամ աչքի ընկավ Ֆելիպե Կոուտինյոն և Արտուրո Վիդալը: Ռեալի կազմում միակ գոլը խփեց Մարսելոն:

 

 

10 տուրից հետո կատալոնական թիմը 21 միավորով առաջինն է, Ռեալը 14 միավորով՝ 9-րդը:

 

Ռեալի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին այս խաղից հետո ամենայն հավանականությամբ կհեռացվի զբաղեցրած պաշտոնից:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ