Սպորտ - Հրանտ Մելքումյանը գերազանցեց Լևոն Արոնյանին

Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ավարտվեց Isle of Man միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում էր 37 երկրի 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր: Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում էին Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը, ընդ որում՝ Արոնյանն այս մրցաշարում իր վարկանիշով առաջինն էր:

 

Ընդհանուր առմամբ, Արոնյանի ելույթն այս մրցաշարում հաջող չի կարելի համարել: 9 հնարավորից Արոնյանը վաստակեց 5.5 միավոր և կիսեց 28-ից 49-րդ տեղերը: Արոնյանը տարավ 3 հաղթանակ, կրեց 1 պարտություն և 5 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Ավելի հաջող էր Հրանտ Մելքումյանի ելույթը, ով իր վարկանիշով 28-րդն էր, սակայն վերջնարդյունքում նա ցույց տվեց 23-րդ արդյունքը՝ կիսելով 10-ից 28-րդ տեղերը: Մելքումյանը վաստակեց 6 միավոր, կես միավորով ավելի, քան Արոնյանի ցուցանիշն էր: Հրանտը տարավ 4 հաղթանակ, կրեց 1 պարտություն ու ևս 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի:

 

 

Իսկ մրցաշարի հաղթող դարձավ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը, ով վարկանիշով 10-րդն էր: Լրացուցիչ մրցախաղում նա հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:

 

Ի դեպ, Արոնյանի չափ՝ 5.5 միավոր, այս մրցաշարին վաստակեց նաև Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանը, իսկ ԱՄՆ-ի կազմից հանդես եկող Սամուել Սևյանն իր ակտիվում գրանցեց 5 միավոր:

 

 

Նշենք նաև, որ այս մրցաշարի համար սահմանված էր 11 գումարային մրցանակ: Առաջին տեղի համար 50 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդ տեղի համար 25 հազար, երրորդ տեղի համար 12 500 ֆունտ ստերլինգ, ու ևս 8 խրախուսական մրցանակներ:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ