Քաղաքական - Նախորդ անգամ կնոպկեն շշկռվեցի, ոչ մի անգամ չեմ ուզեցել Փաշինյանին վնաս տամ. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը ներկա էր խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հարցը: Լրագրողներն Ալեքսանյանին հիշեցրին` նախորդ անգամ նա միակ պատգամավորն էր, որը դեմ քվեարկեց այս նախագծին, ինչին նա արձագանքեց.ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը ներկա էր խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» հարցը: Լրագրողներն Ալեքսանյանին հիշեցրին` նախորդ անգամ նա միակ պատգամավորն էր, որը դեմ քվեարկեց այս նախագծին, ինչին նա արձագանքեց.

 

«Ես կնոպկեն շշկռվեցի, կնոպկեն: Դեմ չեմ ըլե, ձեռնպահ պետք ա սեղմեի, կնոպկեն պռոստը սխալվա, մատս կպավ, էդի սղմեցի»:

 

 

Պատգամավորին ասացին, որ դեմ քվեարկելով էլ վնաս չի տվել:

 

«Հա, ես ոչ մի անգամ էլ չեմ ուզեցել Փաշինյանին վնաս տամ»,- ասաց նա

 

 

Հարցին` իրեն տեսնո՞ւմ է հաջորդ խորհրդարանում, պատգամավորը պատասխանեց.

 

«Դու տենո՞ւմ ես ընձի»:

 

 

Հարցին իբրև հավելում հնչած «հաշվի առնելով, որ գործարար եք» արտահայտությանը նա արձագանքեց.

 

«Ես քեզի քանի անգամ եմ ասել, ես գործարար չեմ»:

 

 

Լրագրողները հետաքրքրվեցին` ե՞րբ է Ալեքսանյանը վերջապես սկսելու լուրջ պատասխանել իրենց հարցերին:

 

«Երբ որ դուք լուրջ հարցնեք»,- ասաց նա:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ