Մշակույթ - Ֆրանսիացի երգիչ Ժերեմի Դելվերը ելույթ կունենա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով երևանյան համերգին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 29-ին և 30-ին, ժամը 19:30-ին կկայանա «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված Մեծ Շանսոնիեի հիշատակին:

 

Համերգին հանդես կգան հայ էստրադային և օպերային երգիչները, ովքեր կկատարեն Ազնավուրի երգերը:

 

Որպես երեկոյի հյուր ելույթ կունենա նաև ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը: Դելվերը կկատարի Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ