Տարածաշրջան - Վրաստանի իշխող կուսակցությունը հայտնել է նախագահական ընտրություններում ընդդիմադիրների կողմից խախտումների մասի

«Վրացական երազանք» իշխող կուսակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին մեկնարկած նախագահական ընտրությունների ընթացքում ընդդիմադիրները խախտումներ են թույլ տվել:

Ինչպես նշում է ria.ru-ն, պաշտոնյան այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ:

 

«Ընտրատեղամասերի մեծ մասում «Ազգային շարժման» ու այլ ընդդիմադիր կուսակցությունների հանձնաժողովների անդամները չեն մասնակցում գործառույթների բաշխման վերաբերյալ վիճակահանություններին, ինչն ընտրական օրենքի խախտում է»,-ասել է Մդինարաձեն:

Պաշտոնյան նաև հավելել է, որ նախօրեին իշխանության ներկայացուցիչները ֆիքսել են մի քանի դեպք, երբ ընդդիմադիրները փորձել են ապօրինի ճանապարհով ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել:

Մդինարաձենի խոսքով՝ ընտրատեղամասերից մեկում ընդդիմադիրները փորձել են խանգարել «Վրացական երազանք»-ի հետ համագործակցող կազմակերպություններին exit poll-եր անցկացնել:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ