Ժամանց և շոու բիզնես - Արգելվել է գումարի դիմաց պանդաների հետ լուսանկարվել ու նրանց կերակրել

Չինաստանի Սիչուան նահանգի իշխանություններն արգելել են արգելոցներին ու պանդաների խնամքով զբաղվող կենտրոններին առևտրային այնպիսի գործունեությամբ զբաղվել, որը զբոսաշրջիկներին թույլ կտա գումարի դիմաց մոտենալ կենդանիներին, կերակրել նրանց ու լուսանկարվել նրանց հետ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, պանդաների պաշտպանները վաղուց էին բողոքում նրա դեմ, որ զբոսաշրջիկներն ու հայտնիները սերտ շփվում են վերացման վտանգի տակ գտնվող կենդանիների հետ, քանի որ կարող են տարատեսակ վարակներ փոխանցել նրանց:

 

Հայտնի է, որ պանդան խոշոր կաթնասուն է, որը գրանցված է Կարմիր գրքում ու Չինաստանում գտնվում է պետական պաշտպանության տակ:

Բացի այդ, պանդան Չինաստանի խորհրդանիշն է ու առանձնահատուկ տեղ է զբաղեցնում այդ երկրի դիվանագիտությունում: Այս կենդանիներին տարբեր երկրներ ուղարկելն արդեն ավանդույթ է դարձել, որն անվանում են «պանդաների դիվանագիտություն»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ