Սպորտ - Կարապետ Չալյանը պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գորգ դուրս եկավ մինչև 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալյանը:

 

Գյումրեցի ըմբիշը գոտեմարտեց 2012թ. օլիմպիական խաղերի չեմպիոն հարավկորեացի Կիմ Հյոն Ուի հետ և զիջեց 0-4 հաշվով:

 

Եթե Չալյանի մրցակիցը հասնի եզրափակիչ, ապա վերջինս սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու իրավունք կստանա:

 

Քիչ անց գորգ դուրս կգա 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ