Սպորտ - ՖԻՖԱ-ն արգելել է «Ժիրոնա»-«Բարսելոնա» խաղի՝ Մայամիում անցկացնելը

ՖԻՖԱ-ի խորհուրդը այսօր՝ հոկտեմբերի 26-ին կայացած նիստի ժամանակ, որը նվիրված էր Պրիմերայի 21-րդ տուրի «Ժիրոնա» - «Բարսելոնա» խաղին, որոշում է կայացրել արգելելու այդ խաղի՝ ԱՄՆ-ի տարածքում կազմակերպումը.

 

«Ես կտրականապես դեմ եմ դրան և ոչ մի թույլտվություն չեմ տա, որ «Ժիրոնան» «Բարսելոնայի» դեմ խաղա Մայամիում», - ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերել Football Espana-ն:

 

 

Այդպիսով, ՖԻՖԱ-ն աջակցել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դիրքորոշմանը, որը, ինչպես արդեն հաղորդվել է, կարծում է, որ խաղն ԱՄՆ տեղափոխելը չի համապատասխանում հեռուստատեսային պայմանագրերի օրենքներին, ինչպես նաև կարող է վնասել երկրպագուներին ու առաջնության մյուս 18 ակումբներին:

 

Օգոստոսին Պրիմերա ամերիկյան Relevent Sports մեդիաընկերության հետ պայմանագիր էր կնքել, ըստ որի այս մրցաշրջանի որոշ խաղեր անցկացվելու էին Հյուսիսային Ամերիկայում:

 

 

Ավելի ուշ «Ժիրոնա» - «Բարսելոնա» խաղը Մայամիում անցկացնելու դեմ բողոքել էր Մադրիդի «Ռեալը»: Այդուհանդերձ, Պրիմերայի նախագահ Խավյեր Տեբասը բազմիցս վստահություն էր հայտնել, որ խաղը կկայանա ԱՄՆ-ում

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե գավաթը

«Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում. քիչ անց կտեղադրեմ սկանդալային փաստաթուղթ»․ Սամվել Ֆարմանյան

Հունաստան-Հայաստան հանդիպման տոմսերի արժեքն է 20 եվրո

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Դիտյատինի Գավաթին

Հայ մարզիկը Մոսկվայում Գինեսի նոր ռեկորդ է սահմանել

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ