Սպորտ - Արսեն Մարտիրոսյանը՝ Մ-20 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Լեհաստանի Զամոսկ քաղաքում ընթանում է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մ-20 տարիքային խմբի պայքարում իր ելույթն է ավարտել Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, 105կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը։

Նա պոկում վարժությունում գլխավերևում է պահել նախ 160կգ, ապա 165կգ կշռող ծանրաձողը, իսկ 3-րդ մոտեցման ժամանակ չի կարողացել «սանձել» 170կգ-ը՝ բավարարվելով փոքր արծաթե մեդալով։

Ինչ վերաբերում է հրում վարժությանը, ապա այստեղ Մարտիրոսյանին միայն 3-րդ փորձից է հաջողվել գլխավերևում պահել 201կգ-անոց ծանրաձողը՝ արժանանալով փոքր բրոնզե մեդալի։

Այդպիսով, Արսեն Մարտիրոսյանը դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր՝ երկամարտում ցույց տալով 366կգ արդյունք։ Պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել վրացի Իրակլի Չխեյձեն։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ