Հասարակություն - Դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագավորին

Հոկտեմբերի 25-ին համատեղության կարգով Նորվեգիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
 
 
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Նորին Մեծություն Հարալդ Հինգերորդը ակնածանքով է խոսել հայ ժողովրդի պատմության և հայ-նորվեգական դարավոր բարեկամության մասին` նշելով, որ դեռևս 14-րդ դարի դարասկզբին Նորվեգիայի Թագավոր Հակոն Հինգերորդը հանդիպել է Կիլիկիայի Թագավորությունից պատվիրակության հետ` քննարկելու հնարավոր ռազմական համագործակցությունը: 

 
Թագավոր Հարալդ Հինգերորդը հիշատակել է նաև նորվեգացի գիտնական, բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենի նվիրական աշխատանքը հայ գաղթականների ու որբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Արզումանյանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը` մի շարք ոլորտներում Հայաստանի և Նորվեգիայի համագործակցությունը խորացնելու և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու ուղղությամբ:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Տրանսգենդերները կկարողանան երեխա որդեգրել, եթե…

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ