Սպորտ - Նախարարը հանդիպել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում ներկաներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետությունում սամբոյի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին ու իրականացվող ծրագրերին: Մասնավորապես, քննարկվել է մեր երկրում սամբոյի միջազգային մրցաշարերի, այդ թվում նաև՝ աշխարհի և Եվրոպայի առաջնությունների անցկացման հնարավորության հարցը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև անկողնուն գամված հայ սամբիստ Կոլյա Կարապետյանի առողջության վերականգման ընթացքին սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից հնարավոր աջակցությանը: Հիշեցնենք, որ 2017 թվականին Մինսկում կայացած սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո կոմայի մեջ հայտնված Կոլյա Կարապետյանը ներկայումս գիտակից վիճակում է, սակայն չի կարողանում շարժվել և խոսել:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ