Միջազգային - Բուրջ Համուդում դժբախտ պատահարի հետևանքով 27–ամյա հայ է զոհվել

Լիբանանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով զոհվել է լիբանանահայ 27–ամյա Հարութ Հուսիկյանը։ «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 25–ին Բուրջ Համուդ հայկական թաղամասում։
Մոլեգնած փոթորկի հետեւանքով՝ լիբանանահայ երիտասարդը վայր է ընկել շենքի 9–րդ հարկի պատուհանից եւ տեղում մահացել։

Հեղեղումների հետեւանքով ջրով են ողողվել նաեւ Այնջարի հայկական թաղամասերն ու եկեղեցին։

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25–ին Լիբանանի տարբեր շրջաններում հորդացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով վնասվել են շենքեր, պոկվել էլեկտրասյուներ։ Տեղումների հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ