Սպորտ - Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը դարձավ Մ23 չեմպիոն և ռեկորդակիր

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը դարձավ չեմպիոն` միևնույն ժամանակ սահմանելով ռեկորդային արդյունք:

85 կգ քաշային կարգում Կարապետյանի՝ պոկում վարժության երեք մոտեցումն էլ հաջող է ստացվել և, ի վերջո, գլխավերևում պահելով է 176 կգ ծանրաձողը, նա սահմանեց Եվրոպայի նոր ռեկորդ: Հրում վարժությունում հայ ծանրորդը գրանցել է լավագույն՝ 193 կգ արդյունքը: Երկարմարտի 369 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկաների չեմպիոն:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն նաև Սամվել Բաբակյանը, Կարեն Ավագյանը և Հակոբ Մկրչտյանը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ