Մամուլ - Մանվել Գրիգորյանը 5.84 մլրդ դրամ արժողությամբ գույք է նվիրաբերել պետությանը

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, որն այս պահին կալանավորված է, դիմել է Կառավարությանը՝ ՀՀ-ին նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։

Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Նրա խոսքով՝ գործարքը վերջանական ավարտին դեռևս չի հասել։

«Մենք ստացել ենք մտադրության մասին գրությունը, դեռևս հանձնում–ընդունում պետք է արվի, գրանցում ստանա որպես ՀՀ գույք»,- շարունակեց Նարեկ Բաբայանը։

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ Գրիգորյանի կողմից նվիրաբերվող տարածքը գնահատվում է 5 մլրդ դրամից ավելի։

«Ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ, արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ»,- նշեց Բաբայանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Առաջին անգամ առանց Արցախի. Ինչո՞ւ երեկ ոչ մի պաշտոնյա ներկա չէր

Հայտնի է, թե ինչից հետո Արամ Սիմոնյանի դիմադրությունը կոտրվեց

Գործադիրում սպասվում են նոր հրաժարականներ

Փաշինյանն ի վերջո մանդատազրկելու է Ծառուկյանին. ինչ է քննարկվել «Իմ քայլում»

Նարինե Թուխիկյանը՝ մշակույթի փոխնախարար

«Հազար ասինք` ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրեք, ինչի՞ չցրեցին». Մանրամասներ «Իմ քայլի» թեժ նիստից

ՀՀ-ն շահած դուրս եկավ խաղից. Բելառուս-Ղազախստան դավադրությունը չկայացավ

«Մի ընկճվեք, ես ավելի լուրջ գործեր եմ «մաքրել» Ստրասբուրգում». Նախարարը «դուխ» է տվել

Մտածված արձակուրդ. Փաշինյանը ազատվո՞ւմ է Ռոմանոս Պետրոսյանից

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ