Սպորտ - Մտածում եմ Կոնորսի ռեկորդը գերազանցելու մասին. Ռոջեր Ֆեդերեր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել ATP-250 շարքի մրցաշարերի, որպեսզի գերազանցի Ջիմի Կոնորսի՝ տիտղոսների քանակով ռեկորդը.

«Անկեղծ ասած, մտածում եմ Կոնորսի ռեկորդը գերազանցելու մասին: Տիտղոսներ նվաճելն ինձ համար առաջնային նպատակ է: Ավելի ուրախ կլինեմ, եթե ATP 250 շարքի տիտղոս նվաճեմ, քան դուրս գամ որևէ «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:

«Մասթերս» շարքի 9 մրցաշարերից ինձ համար կարևոր են միայն 3-ը՝ Ինդիան-Ուելսը, Ցինցինատին և Շանհայը: Երբ սկսեցի մտածել ATP 250 շարքի մրցաշարերի մասնակցելու մասին, նկատեցի, որ իմ գրաֆիկում շատ քիչ ազատ տեղ կա, դրա համար դեռևս փոքր-ինչ պահպանողական եմ մրցաշարերի ընտրության հարցում:

Երբեք չեմ մտածել, որ անգամ 98 տիտղոս կնվաճեմ: Կարևոր է այն, որ դեռ հաճույք եմ ստանում խաղից: 2009 թվականից պատասխանում եմ տարիքիս վերաբերյալ հարցերի, արդեն հոգնել եմ խոսել այդ մասին: Երբեմն այդ հարցերը տեղին են, սակայն երբեմն անիմաստ են»,- 37-ամյա թենիսիստի խոսքը մեջբերել է Baz Online պարբերականը:

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը կարիերայի ընթացքում 98 տիտղոս է նվաճել և այդ ցուցանիշով ռեկորդակիր Ջիմի Կոնորսին զիջում է 11 տիտղոսով:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ