Հասարակություն - Նոր նշանակում՝ Կադաստրի կոմիտեում

Կադաստրի կոմիտեում Սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը: Այս մասին տեղեկացանք կոմիտեի Facebook-ի էջից:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հրամանով՝ կոմիտեի սպասարկման համակարգման և մեթոդաբանության վարչության պետ է նշանակվել Դավիթ Ավետիսյանը։

 

Անշարժ գույքի կադաստրի համակարգում Ավետիսյանն աշխատել է նաև 2011 թվականին՝ որպես գնահատման բաժնի պետ: 2017-ին վերադարձել է համակարգ, զբաղեցրել համակարգված դիտարկումների բաժնի պետի պաշտոնը: Մինչ այս նշանակումը Կոմիտեի միջազգային կապերի բաժնի պետն էր:

Ավետիսյանն աշխատել է նաև Զարգացման հայկական բանկում, Գետամեջի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայում, ֆինանսների նախարարությունում, «Էյչ Էս Բի Սի» Հայաստան բանկում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ