Հասարակություն - ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանվել է «Համաներում հայտարարելու մասին» նախագիծը

Ազգային ժողովի կայքում հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշումը` հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգից «Համաներում հայտարարելու մասին» նախագիծը հանելու վերաբերյալ:


«Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի նախագահի ՆՈ-22-Ն որոշումը»,- ասված է ԱԺ նախագահի որոշման մեջ:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ