Քաղաքական - Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Արշակ Փոլադյանին Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

 

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով` Տիգրան Գևորգյանը նշանակվել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս):

 

ՀՀ նախագահի հրամանագրով Մհեր Մկրտումյանը նշանակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ