Սպորտ - Ակնհայտ կերպով հաղթանակս նվիրեցին ուրիշին․Սոնա Հարությունյան

Հայաստանի բռնցքամարտի պատանիների հավաքականը վերջերս է վերադարձել Անապայից, որտեղ ընդհանում էր ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Մեր պատանի բռնցքամրտուհի Սոնա Հարությունյանը մրցավարական սխալ որոշման պատճառով պարտություն կրեց ռումինացի մարզուհու նկատմամբ։

 

Tesaket.info-ն զրուցել է մարզուհու հետ, պարզելու համար մանրամասները։

 

«Ես շատ լավ մարզավիճակում էի, և հոգեբանորեն պատրաստ էի մենամարտին։ Մարտի ընթացքում ակնհայտ զգում էի մրցավարների միակողմանի տրամադրվածությունը, սակայն չէի կարող պատկերացնել, որ այդպես ակնհայտ կերպով հաղթանակս կնվիրեն ուրիշին: Մենամարտի ընթացքում մրցավարը կանգնեցրեց այն, ես ցանկանում էի շարունակել, սակայն թույլ չտվեցին, որից հետո հաղթանակը շնորհեցին ռումինացուն»,- պատմեց Սոնան և հավելեց, որ առաջնության ընթացքում, հավաքականի շատ մարզիկներ ևս մրցավարական անարդար որոշումների պատճառով զրկվեցին հաղթանակներից։

 

Մեր զրույցին ներկա էր, նաև մարզուհու մայրը՝ տիկին Ռուզաննան, ով նշեց, որ Սոնան 30-ից ավելի առաջին հորիզոնակնների մրցանակակիր է, և այս անարդար պարտությունը չի կարող կոտրել նրան։

 

«Աղջիկս մարզվում է 8 տարեկանից։ Հայաստանի կրկնակի չեմպիոն է, բազմաթիվ առաջնությունների մեդալակիր։ Քրտնաջան մարզվում է, համատեղելով ուսումն ու սպորտը։ Ես շատ վշտացած եմ, որ այդպիսի անարդարություն տեղի ունեցավ, ոչ միայն իմ,նաև հավաքականի այլ երեխաների նկատմամբ»։

 

Մարզուհու մայրը, զրույցի ընթացքում նշեց, որ առաջնությունից հետո բազմիցս զրուցել է Սոնայի մարզչի` Սամսոն Պետրոսյան հետ, ով նույնպես համոզված է, որ հաղթանակը միանշանակ Սոնայինն էր։ Մարզիչը ցավոք ներկա չի գտնվել մենամարտին։ Մայրը համոզված է, որ եթե մարզիչը  այդ պահին նրա կողքին լիներ, Սոնան ավելի վստահ կլիներ և միանշանակ կհաղթեր։

 

«Սոնան ոչ միայն բռնցքամարտով է զբաղվում, այլ նաև բազկամարտով, և այս պահին պատրաստվում է շատ կարևոր մրցաշարերի, այնպես որ այս անարդարությունը չի կարող կոտրել նրան։ Նա կշարունակի մարզվել և նորանոր հաղթանակներ գրանցել»։

 

 

 

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ