Միջազգային - ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հանձնառությանը. Ջոն Բոլթոն

ԱՄՆ-ն հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հանձնառությանը: Այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Բոլթոնը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կարող է ազդել տարածաշրջանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման վրա: «Այսինքն՝ ռազմավարական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեզ համար եւս կարեւոր նշանակություն ունի»,- հավելել է Բոլթոնը:

 

ԱՄՆ նախագահի խորհրդականն ասել է, որ Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի:

 

«Հույս ունեմ, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ես կծանոթանամ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Երեւանի տեսակետին: ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, եւ գործելով այս ուղղությամբ՝ մենք շարունակում ենք ցուցադրել խաղաղ ճանապարհով հակամարտությունը կարգավորելու մեր հանձնառությունը»,- նշել է Բոլթոնը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ