Կրթություն - Մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի եւ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմանդրամի տնօրեն Նունե Եղիազարյանի մասնակցությամբ մեկնարկել է Հայաստանում դպրոցականների ակնային զննումների հանրապետական ծրագիրը:

 

ԿԳՆ-ից հայտնում են, որ նախարարի պաշտոնակատարը շրջել է դպրոցի տարրական դասարաններում, որտեղ 3-րդ դասարանի աշակերտները ստացել են «Տեսունիկի տեսողության խաղը» մանկական ձեռնարկը, որը նախատեսված է տարրական դպրոցի երեխաների համար եւ նպատակ ունի խաղերի, վարժությունների եւ հետաքրքրաշարժ տեքստերի միջոցով սովորեցնել՝ ինչպես պետք է պահպանել աչքի առողջությունը: Ձեռնարկը մշակվել է Հայկական ակնաբուժության նախագծի շրջանակում եւ որպես ուսումնաօժանդակ գրականություն հաստատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից: Արայիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման առնչությամբ եւ շեշտել. «Էլեկտրոնային սարքավորումներից շատ օգտվող մեր երեխաները տեսողության խնդիրներ ունեն եւ վաղ տարիքում հայտնաբերումը խիստ կարեւոր է: Այս նախագծի շրջանակում մինչեւ տարեվերջ կստուգվեն շուրջ 10 հազար աշակերտ` Երեւանի եւ մարզերի դպրոցներից՝ հաջորդ փուլերում ավելի մեծ թվով աշակերտներ ներգրավելու հեռանկարով: Բոլոր այն աշակերտները, ովքեր կարիք կունենան, կանցնեն ավելի լուրջ հետազոտություններ: Այս փուլն հաջողությամբ ավարտելուց հետո նախարարությունը կքննարկի ծրագրի ընդլայնման հնարավորությունները: Մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր աշակերտները ստուգվեն եւ տեսողական խնդիրները վաղ հայտնավերվեն: Օգտվելով առիթից ես նաեւ կոչ եմ անում ծնողներին ավելի հետեւողական լիենել այս հարցում եւ հատկապես ցածր դասարաններում սահմանափակել երեխաների հեռախոսներից եւ պլանշետներից օգտվելը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ