Միջազգային - Հունաստանի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Հունաստանի դեսպան Պետրոս Մավրոիդիսին կանչել են Թուրքիայի ԱԳՆ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ «Այո, հաստատում ենք դեսպանին կանչելու փաստը»,–ասել է գերծակալության զրուցակիցը՝ չնշելով կանչի պատճառը։

Հունաստանի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ կանչելը կայացել է թուրք–հունական հարաբերությունների սրման ֆոնին Միջերկրական ծովում ածխաջրածնային հանքավայրերի հետախուզման պատճառով։

Թուրքիայի ԱԳՆ–ն նախորդ շաբաթ հայտնել էր, որ թուրքական Barbaros Hayreddin Paşa նավը սեյսմիկ հետախուզություն է սկսել Միջերկրական ծովում Թուրքիայի մայրցամաքային շելֆում։ Anadolu գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ռազմածովային ուժերը խանգարել են հունական ֆրեգատին թուրքական նավին հետեւել։ Թուրքիայի ԱԳՆ–ն քննադատել է Հունաստանի դիրքորոշումը այս հարցում, որը միջազգային իրավունքի տեսանկյունից հիմնավորում չունի։

Անկարան նախկինում հանդես է եկել Կիպրոսի շելֆում նավթի ու գազի հանքավայրերի հետախուզման դեմ՝ առանց կղզու թուրքական համայնքի շահերը հաշվի առնելու։

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ