Քաղաքական - Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի հոկտեմբերի 25-ին

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան կայցելի հոկտեմբերի 25-ին։

Այդ օրը ԱՄՆ դեսպանատանը տեղի կունենա Բոլթոնի մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

Հիշեցնենք, որ Բոլթոնը Հայաստան կայցելի տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

«Հոկտեմբերի 20-ին ես ճանապարհորդելու եմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան Վրաստան՝ հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` առաջ քաշելով ամերիկյան շահերը անվտանգության հարցերում»,- ավելի վաղ թվիթերյան իր միկրոբլոգում նշել էր Ջոն Բոլթոնը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ