Սպորտ - Հայ ծանրորդները ևս 2 մեդալ են նվաճել ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Լեհաստանի Զամոսկ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները շարունակում են իրենց ելույթները:

 

Այսօր մեր հավաքականին հերթական մեդալներն են բերել Իզաբելա Յալյանն և Ռաֆիկ Հարությունյանը: Մինչև 23 տարեկան աղջիկների պայքարում երևանցի Իզաբելա Յայլյանը /63 կգ / երկամարտի 204 կգ ցուցանիշով /94կգ + 110 կգ/ նվաճել է բրոնզե մեդալ: Առանձին վարժություններում նույնպես նա 3-րդն էր:

 

Իսկ Մ20 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը լավագույն արդյունքն է գրանցել պոկում վարժությունում (146 կգ), սակայն հրում վարժության 3-րդ մոտեցմանը չի կարողացել իր կամքին ենթարկել 183 կգ կշռող ծանրաձողը և երկամարտի 326 կգ արդյունքով արծաթե մեդալ է նվաճել:

 

Նշենք, որ երեկոյան մրցահերթում, 20 տարեկանների մրցաշարում հարթակ կելնի գյումրեցի 77 կգ քաշային Արա Աղանյանը:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ