Սպորտ - Արմեն Գրիգորյանը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Լեհաստանի Զամոսկ քաղաքում ընթանում է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

 

Հայաստանի հավաքականի առաջին մեդալը այս ստուգատեսում նվաճել է 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը: Մինչև 20 տարեկանների պայքարում հայ ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահել է 136 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունը հայ մարզիկը ավարտել 165 կգ արդյունքով: Երկամարտի 301 կգ արդյունքով Արմենը նվաճել է արծաթե մեդալ՝ ընդամենը 1 կգ զիջելով առաջնության հաղթողին:

 

Նշենք, որ մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Իզաբելա Յայլյանը (58 կգ), Տաթև Հակոբյանը (90 կգ), Ժորժ Եղիկյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (85 կգ), Հակոբ Մկրտչյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):  Իսկ մինչև 20 տարեկանների պայքարում հանդես են գալու Դիանա Աղաբեկյանը (90 կգ), Արփինե Դալալյանը (+90 կգ), Համլետ Մնացականյանը (56 կգ), Ռաֆիկ Հարությունյանը եւ Արա Աղամյանը (77 կգ,) Սամվել Բաբակյանն ու Կարեն Ավագյանը (94 կգ), Արսեն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+105 կգ):

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ