Տարածաշրջան - Ստամբուլում կմեկնարկեն Համշենի հայկական բարբառն ուսուցանող դասընթացներ

Ստամբուլում գործող համշենական «ՀԱՏԻԿ» միության նախաձեռնությամբ Համշենի հայկական բարբառն ուսուցանող դասընթացներ կմեկնարկեն, այս մասին տեղեկացնում է bianet.org-ը:

 

Հայտնի է, որ միության անդամներին ու Համշենի բարբառը սովորել ցանկացող բոլոր անձանց այստեղ համշենահայերեն կդասավանդեն համշենցի մտավորականներ Մահիր Օզքանն ու Շաբան Ալթայը:

 

Նշենք, որ դեռ անցյալ տարվանից «ՀԱՏԻԿ» միության շենքում սկսվել էին համշենական պարերի ուսուցման դասընթացներ, որոնք շարունակվում են մինչ օրս:

 

«Իրականում դասընթացները մեզ բոլորիս միավորելու մի միջոց են: Նպատակը միայն լեզուն սովորելն ու համշենական մշակույթը հասկանալը չէ, բուն նպատակը ավելի շատ մեր հայրենի մշակույթի ու համշենականության շուրջ կենտրոնանալն է: Մեր դռները բաց են բոլոր նրանց առաջ, ում սիրտը զարկում է Համշենի համար», - ասում է միության անդամներից Նեշենուր Ալթունքայան:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ