Սպորտ - Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ է նվաճել

Հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ զինված ուժերի զինծառայողները դիմավորել են Թուրքիայում անցկացված բազկամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողին` ՀՀ ԶՈՒ զինծառայող Դավիթ Դադիկյանին:

 

Մարզիկ զինծառայողը աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը նվաճել է 90+ քաշային կարգում: Աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը ժամկետային ծառայության ընթացքում Դավիթ Դադիկյանի գրանցած երկրորդ խոշոր հաղթանակն է: Մարզիկ զինծառայողը հաղթանակ նվաճել էր նաև Եվրոպայի առաջնությունում:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ