Միջազգային - Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել

Ուկրաինան ԱՀԿ-ում Հայաստանի և Ղրղզստանի դեմ հայց է ներկայացրել՝ նպատակ ունենալով վիճարկել հակադեմպինգային մաքսատուրքերը, որոնք սահմանվել են այդ երկրների կողմից ուկրաինական պողպատյա խողովակների մի քանի տեսակների նկատմամբ, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով ԱՀԿ փաստաթղթերը:

 

Ուկրաինան հայտարարել է, որ երկու երկրները պետք է կրճատեն մաքսատուրքերը, որոնք «ավելին են, քան անհրաժեշտ է, սխալական են և հիմնված են սխալ որոշումների, ընթացակարգերի և կանոնակարգերի վրա»:

 

Ուկրաինան արդեն իսկ նման բողոք է ներկայացրել ԱՀԿ-ում Ղազախստանի դեմ:

 

ԱՀԿ կանոնների խախտման մեջ մեղադրվող երկրները 60 օր ունեն խնդրի կարգավորման համար կամ Ուկրաինան կարող է դիմել ԱՀԿ–ին վճիռ կայացնելու խնդրանքով։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ