Քաղաքական - Նոր նշանակումներ քննչական կոմիտեում

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։

Մասնավորապես՝ թիվ 819-Ա հրամանի համաձայն՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Աննա Մանթաշյանը նշանակվել է Լոռու մարզային քննչական վարչության պետ, իսկ թիվ 820-Ա որոշմամբ Տավուշի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Ավետիսյանը։

 

Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Թորոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Սիմոնյանը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ