Կրթություն - Ամբողջովին ներառական. Մարդու իրավունքների պաշտպանը՝ Միթար Սեբաստացի կրթահամալիրում․Ֆոտոշարք

Հոկտեմբերի 19-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում էր: Այցի գլավոր նպատակը անվտանգ տեղաշարժման իրավունքի խախտումներն ու ամբողջովին ներառականացման խնդիրները, որոնց խոչընդոտում են ճանապարհային անհարմար ու անհավասար պայմանները:
Պաշտպանը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ շրջեց կրթական Բանգլադեշի տարածքում, միասին անցան թաղամասի այն հատվածներով, որտեղով օրվա ընթացքում պարբերաբար անցնում են սովորողներն ու ուղղակի բնակիչները:

 

Բարձրացվեցին վերնանցումների ու փողոցի՝ հետիոտների համար նախատեսված հատվածներում գծանշումների հարցերը, որոնց վերաբերյալ Արման Թաթոյանը խոստացավ լինել հետևողական ու միջոցներ ձեռնարկել: Նշվեց նաև, որ խնդիրը միայն տեղական նշանակություն չունի, հարցը էական է ու օր առաջ լուծում պահանջող:

 

 

Այցն ամփոփվեց կրթահամալիրի սովորողների հետ հանդիպմամբ, որը տեղի ունեցավ սեբաստացիական ուսումնական ագարակում: Պաշտպանը կարևոր համարեց նախ և առաջ բնությանը մոտ այդ միջավայրի առկայությունը դեռահասների կյանքում, որը լիավին ապահովված է կրթահամալիրում: ՙՙՍա օգնում է ձևավորել ինքնաբավ ու առանց բարդույթների մարդիկ. Ես մի պահ նույնիսկ փոշմանեցի, որ փողկապով եմ եկել: Հաճելի է տեսնել իրար նկատմամբ հանդուրժողականությամբ լցված մարդկանց: Դուք թաղամասում շրջում եք հեծանիվներով, սովոր եք ձեր շարքերում տեսնել ու հավասարի պես վերաբերվել ներառական մոտեցման կարիք ունեցողներին՚՚՞:

 

Գնահատելով նաև կրթահամալիրում հավասարության ու ներառականության խնդիրներով մտահոգ լինելն ու այդ ուղղությամբ պարբերաբար տարվող աշխատանքները՝ պաշտպանը խոստացավ որպես քաղաքացի, որպես խնդիրներին քաջատեղյակ մարդ և մարդու իրավունքների պաշտպան, հետևողական լինել կրթահամալիրի բարձրացրած խնդիրների լուծման հարցում:

 

Սովորողները բարձրաձայնեցին նաև կոնկրետ տարածքներում առկա խնդիրների մասին: Հատկապես այն մասին, թե ինչպես են կազմակերպում հասարակության իրազեկումն՝ իրենց իրավունքների վերաբերյալ, որին ի պատասխան պաշտպանը նշեց բազմաթիվ աղբյուրներ ու միջոցներ, որոնք պաշտպանի գրասենյակը պարբերաբար օգտագործում է պատշաճ իրազեկումը կազմակերպելու համար.

 

<<Որքան էլ մենք աշատենք, կարևոր է, որ ներգրավված լինեք նաև դուք, տեղեկացնեք ձեր մտերիմներին: Վստահ եղեք, որ մեծահասակներն ավելի շատ են խախտում կանոնները, դուք ավելի տեղեկացված եք ու ավելի պատրաստված>>: Պաշտպանը կարևորեց նաև յուրաքանչյուրի անհատական գործոնը. Անգամ ամենալայնատարած իրազեկման ուամեն քայլափոխի առկա անցումների պարագայում մարդը կարող է այնուամենայնիվ խուսափել դրանցից օգտվելուց ու նախընտրել ավելի կարճ՝ փողոցն ուղիղ հատելու ճանապարհը, որը վտանգավոր է երթևեկության բոլոր մասնակիցների կյանքի ու առողջության համար:

 

 

 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ