Մշակույթ - Լոռիում բերքի տոնին ներկայացվել է նաև անտառի բերքն ու բարիքը

Լոռու մարզկենտրոն Վանաձորի Հայքի հրապարակում այսօր տեղի ունեցավ ավանդական դարձած տոնահանդեսը և գյուղմթերքների տոնավաճառ:

 

Ցուցադրվեցին մարզի գյուղական համայնքներից բերված բերքն ու բարիքը, տեղական արտադրության մթերքներ, տոհմային անասուններ, գյուղտեխնիկա, այլ արտադրանքներ ու ծառայություններ: Տոնավաճառին մասնակից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի ու Եղեգնուտի անտառտնտեսությունները ներկայացրել են նաև անտառի բերքն ու բարիքը։

 

Տոնական տրամադրությունն ապահովել են մարզի գեղարվեստական խմբերը և անհատ կատարողներ: Տոնավաճառ է այցելել ու բարիքներից համտեսել նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ