Օգտակար խորհուրդներ - Ականջներում աղմուկի առաջացման պատճառներն ու բնական դեղամիջոցներ խնդրից ազատվելու համար

Ականջներում աղմուկը կարող է ի հայտ գալ ինչպես առողջ, այնպես էլ հիվանդ մարդկանց մոտ: Այս երևույթը սովորաբար դրսևորվում է բզզոցով, զնգոցով կամ թշշոցով: Երբ այդ տհաճ զգացումն առաջանում է հանգիստ իրավիճակում, մարդկանց մեծամասնության մոտ ի հայտ է գալիս անհանգստության ու խուճապի զգացում:
 
 
Բժիշկների խոսքով՝ ականջներում աղմուկը սովորաբար պայմանավորված է լինում ներքին ականջում գտնվող մանր անոթներով հոսող արյան հոսքով, սակայն այս խնդիրը երբեմն վկայում է նաև ականջի տարբեր խնդիրների ու հիվանդությունների մասին: Հաճախ ականջներում լսվող ախտաբանական աղմուկը հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնց մոտ կան լսողական նյարդում արյան բաշխման մեխանիզմի խանգարումներ:

 
Հարկ է նշել, որ սա կարող է լինել լսողական օրգանների հիվանդությունների վաղ փուլերի ախտանշան, իսկ որոշ դեպքերում այս զգացողությունը կարող է առաջանալ նաև սրտի հիվանդությունների դեպքում:

 
Բացի այդ, ականջում աղմուկը կարող է նաև լինել բորբոքային մասնիկների ու տարրերի ըմպանից եվստախյան խողովակի լորձաթաղանթ անցնելու հետևանքով: Այս դեպքում սեղմվում է թմբկաթաղանթը, ինչն էլ կարող է հանգեցնել կարճաժամկետ խլության:

 
Սակայն կան արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս խնդրից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երեքը:

 
1. Ցորենի թեփ.

 
Անհրաժեշտ բաղադրիչներն են. 

· 3 ճ.գ. ցորենի թեփ,

· 1 թ.գ. կարմիր վարդի թարմ կամ չորացրած թերթիկներ,

· 300 մլ կարմիր գինի:

 
Դեղամիջոցի պատրաստման եղանակը.

 
Ցորենի թեփն ու վարդի թերթիկները լցնել գինու մեջ և խառնուրդը դնե կրակին, մինչև այն սկսի եռալ: Այնուհետև ստացված թուրմը քամել, իսկ նստվածքը փաթաթել մաքուր սրբիչով ու տաք վիճակում դնել ականջին:

 
2. Նշի յուղ.

 
Բամբակը թրջել նշի յուղով և դնել այն ականջի մեջ: Կրկնել այս պրոցեդուրան մինչև վիճակը բարելավվի, իսկ տհաճ աղմուկն անհետանա:

 
3. Եգիպտացորենի ալյուր.

 
Անհրաժեշտ բաղադրիչներն են.

· 1 ճ.գ. եգիպտացորենի ալյուր,

· 170 մլ ջուր:

 
Դեղամիջոցի պատրաստման եղանակը.

 
Եգիպտացորենի ալյուրը թրջել ջրի մեջ և թրմել ամբողջ գիշեր: Առավոտյան խառնուրդը լավ խառնել և խմել սոված փորին: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 3 շաբաթ շարունակ: Ընդ որում՝ այս ընթացքում չի կարելի օգտագործել ալկոհոլ ու խոզի միս:

 
Սակայն հարկ է հիշել, որ ցանկացած ժողովրդական միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ, իսկ լուրջ խնդիրների դեպքում բուժումն անցնել միայն մասնագետի հսկողության տակ, քանի որ ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար և դառնալ էլ ավելի լուրջ բարդությունների առաջացման պատճառ:

 
Նյութի աղբյուրը՝ pinoyhealthguide.com

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ