Պաշտոնական - Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանի առթիվ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Շնորհավորանքի մեջ ասված է.

«Շնորհավոր 2800–ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երևան:

Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երևանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում և արտերկրում:

Երևանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից:

Երևանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում: 

Երևանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ:

Երևանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն: 

Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության և հոգատար` մեր ապագայի հանդեպ:

Հավատարիմ մնանք Երևանին։

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սե՛ր»:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ