Սպորտ - ԱԱ-2018. Գրիգոր Գրիգորյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի երեք ներկայացուցիչներից վերջինը պարտություն կրեց Գրիգոր Գրիգորյանը: 
79 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Էզաթոլա Աքբարիզարինկոլաեիի հետ եւ պարտություն կրեց 4:7 հաշվով: Եթե իրանցի ըմբիշը հասնի եզրափակիչ Գրիգորյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար:

 
Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովի հետ եւ պարտության մատնեց 9:2 հաշվով:

 
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Գրիգոր Գրիգորյանը մրցել էր Ռումինիայի ներկայացուցիչ Օմարասխաբ Նաժմուդինովի հետ եւ առավելության հասել 10:7 հաշվով, 1/8 եզրափակիչում էլ 9:2 հաշվով հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռաշիդ Կուրբանովին: 

 
Հոկտեմբերի 21-ին 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում 0:10 հաշվով պարտվել է ռուսաստանցի Զավուր Ուգուեւին, 65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում Վալոդյա Ֆրանգուլյանը 2:9 հաշվով պայքարը տանուլ տվեց մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւին, իսկ առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից 74 կգ քաշային Վալտեր Մարգարյանը 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել էր բելառուս Ազամատ Նուրիկովին:

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ