Սպորտ - ԱԱ-2018. Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց մեկնարկում՝ 2:9

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտավ Վալոդյա Ֆրանգուլյանը:
 
 
65 կգ քաշային կարգի որակավորման գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիեւի հետ եւ պարտություն կրեց 2:9 հաշվով՝ չկարողանալով դուրս գալ 1/8 եզրափակիչ:

 
Առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Վալտեր Մարգարյանը 74 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում 4:10 հաշվով պարտվել էր բելառուս Ազամատ Նուրիկովին եւ լքել պայքարը:

 
Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաեւ Միհրան Ջաբուրայնը (57 կգ), 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ):

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ