Սպորտ - «Բարսելոնան» չի պատրաստվում վերադարձնել Նեյմարին. ակումբի փոխնախագահ

Նեյմարի՝ ՊՍԺ-ից «Բարսելոնա» վերադարձի հնարավորության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 

Նախօրեին իսպանական Mundo Deportivo պարբերականը գրել էր այն մասին, որ «Բարսելոնան» ուզում է ձեռք բերել Նեյմարին, որն իբր նույնպես փորձում է վերադառնալ իսպանական ակումբ:

 

Ինչպես հաղորդել է «կապտանռնագույնների» փոխնախագահ Խորդի Կարդոները, տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Ոչ ոք «Բարսելոնայի» ղեկավարությունում չի դիտարկում Նեյմարի վերադարձի հնարավորությունը: Հենց այս պահին մենք չենք կարող ոչինչ ասել այդ կապակցությամբ, քանի որ Նեյմարի տրանսֆերի թեման նույնիսկ չի քննարկվել»,- ասել է Կարդոները SER Catalunya ռադիոկայանի ուղիղ եթերում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն համաձայն է վաճառել Նեյմարին 220 մլն եվրոյով:

Նեյմարը զրկվել է Բրազիլիայի հավաքականի ավագի թևկապից

Վնասվածքի պատճառով 3 չեմպիոն չի մասնակցի ԵԱ-ին

Հայաստանի երիտասարդական հավաքականը երկու հանդիպում կանցկացնի

Արթուր Դավթյանը ևս 3 ոսկե մեդալ է նվաճել «Դիտյատինի գավաթում» 

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ