Միջազգային - Կոլումբիայում ուղղաթիռի վթարի հետեւանքով չորս զինծառայող է զոհվել

Կոլումբիայում վթարի է ենթարկվել Black Hawk ուղղաթիռը, որը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործողություններ էր իրականացնում՝ գրում է RT-ն։

 

Դեպքը տեղի է ունեցել Կաուկա նահանգում։ Վթարի հետևանքով չորս զինծառայող է զոհվել՝ երկու սպա եւ երկու ունտեր-սպա։

 

Երկրի իշխանությունները պարզում են ողբերգության պատճառը։

 

Սեպտեմբերին Աֆղանստանի արեւմուտքում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով 5 մարդ էր զոհվել։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ