Միջազգային - Ալյասկայի մերձակայքում անոմալ շոգեր են սկսվել

Խաղաղ օվկիանոսի ջրերի մի մասը Ալյասկայի մերձակայքում անսովոր բարձր ջերմաստիճան ունի՝ տեղեկացնում է Replyua.net-ը։

 

Այդ երևույթը ստացել է «բլոբ» անվանումը։ Առաջին անգամ գիտնականները նրա մասին խոսել են հինգ տարի առաջ։ Գոյացումից ի վեր «բլոբ»-ը սկսել է աճել իր չափերով։ Այն նպաստում է Միացյալ Նահանգների արևմուտքում ճնշման ավելացմանը: Բացի այդ, հենց «բլոբի» պատճառով Միացյալ Նահանգների արևելքում և հարավում հաճախ նկատվում են փոթորիկներ և ջերմաստիճանի կտրուկ անկում:

 

Գիտնականները խաղաղօվկիանոսյան անոմալ տաքացումները կապում են Կալիֆորնիայի երաշտների, ինչպես նաև Սիեթլի ռեկորդային բարձր ջերնաստիճանի հետ։

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ