Հասարակություն - Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան. Տարոն Մարգարյան

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձ է հղել Երևանի հիմադրման 2800 ամյակի առթիվ:

 

«Սիրելի՛ երևանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս համայն հայության մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ։

 

Քաղաքի հիմնադրման այս պատկառելի տարեդարձը լավագույնս փաստում է, որ Էրեբունուց դեպի նորօրյա Երևան հասնող հազարամյակների պատմության ընթացքում յուրաքանչյուր սերունդ իր ուրույն և կարևոր ներդրումն է ունեցել.

 

Երևանը մարդիկ են, պատմություններ, սերունդներից եկող ժառանգություն ու դեպի դարեր տանող պատգամ։

 

Երևանը տուն է ու մեծ ընտանիք, որի հանդեպ հոգատարությունը բոլորիս պարտքն է, իսկ հիմնադրման օրը` յուրաքանչյուրիս հպարտությունն ու ձեռքբերումը։

 

Համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրն այսուհետ էլ սրտացավ և նվիրումով է շարունակելու անել հնարավորը՝ հանուն Երևանի շարունակական զարգացման, հզորացման և հարատևման։

Շնորհավո՛ր հոբելյանդ, մեր բարի ու ջերմ, միշտ երիտասարդ, Երևա՛ն ջան»,-ասված է ուղերձում:

Մեր իշխանությունները վարձահատույց են լինում իրենց բարերարներին. վերլուծաբան

Բանակցություններն ընթանում են Հայաստանի առաջարկած տարբերակով. ադրբեջանագետ

Մեր մշակույթը միայն Հայաստանում է զարգանում. Ազիզ Թամոյան

Ստամբուլյան կոնվենցիան ստորագրել են ԵԽ 41 պետություններ, վավերացրել՝ 21-ը. Ալեքսանդր Ամարյան

Լրահոս

Ֆոտոռեպորտաժ

«Երևանյան գույներ»

Հարցումներ